«Ծիրանային պատերազմի» հետքերով ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵԱՏՄ՝ ՌԴ-ում հակամրցակցային երևույթները կարգավորելու![]() 20 հուլիսի 2020 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պաշտոնական գրություններով դիմել է Ռուսաստանի և ԵԱՏՄ համապատասխան մարմինների ղեկավարներին «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցով։ Հասցեատերերը եղել են ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում: Նա հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները: Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում «Ֆուդ Սիթիում», արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել են հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել են։ Ռուսաստանի տարբեր վայրերից հայերը շտապում են Մոսկվա՝ գնելու բեռնատարներում մնացած ծիրանը։ Հուլիսի 18-ին ՀՀ դեսպանատան և գործարարների ջանքերով հայ մատակարարներին գյուղմթերքի իրացման 3 այլ կետ էր առաջարկվել։ Այնուհետև հուլիսի 19-ին ՀՀ դեսպանը հայտնել էր, որ «Ֆուդ Սիթին» համաձայնել է ընդունել հայկական գյուղամթերքը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |