ՀՀ-ում վարակման 273 նոր դեպք կա. Եվս 704 մարդ է ապաքինվել![]() 21 հուլիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,254-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը համեմատաբար քիչ թեստ է արվել՝ 1000-ից մի փոքր ավելի: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել են կորոնավիրուսից, 6-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 662 դեպք կա, այլ պատճառով՝ 215։ Ապաքինվել է ևս 704 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,206 է։ Փաստացի բուժվողները 10,171-ն են։ Ընդհանուր առմամբ, 148,180 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |