Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ ՀՀ-ին![]() 21 հուլիսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սպառնալիքներին։ «Մենք բռնության դեմ կանգնած ենք հայկական համայնքի կողքին։ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին և ընդունի միջազգային դիտորդներին։ Դիվանագիտությունը և երկխոսությունը միակ տարբերակն են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար», - գրել է նա Twitter-ում։ Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։ Կալիֆոռնիայի բնակչության 0,65 տոկոսը կամ 252,679 մարդ իրեն նույնականացնում է որպես հայկական ծագում ունեցողի։ Այս նահագնում է գտնվում Լոս Անջելես քաղաքը։ Կալիֆոռնիայում առաջին հայերը հաստատվել են 1874 թվականին։ Նրանց թիվն աճել է 1915 թվականին՝ Օսմանյանի Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունից հետո։ ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունն ավելի քան 325,000,000 մարդ է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |