Ռուս քաղաքագետ․ ԶԼՄ-ն փողի դիմաց առաջարկել է ասել, թե ՀՀ-ն թիրախավորել է ադրբեջանական նավթահանքեր![]() 21 հուլիսի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը «իր ցանկացած գումարի դիմաց» խնդրել է մեկնաբանություն տալ, թե Հայաստանը սանձազերծել է Ադրբեջանի հետ հակամարտություն, թիրախավորել այդ երկրի նավթահանքերը։ Դելյագինը նշել է, որ իր հարցին, թե հակամարտության գոտում կոնկրետ որտեղ են գտնվում ադրբեջանական նավթահանքերը, ռուսաստանյան ԶԼՄ-ից մեկի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանել է՝ «դե որովհետև այդպիսի է Բաքվի դիրքորոշումը»։ «Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումն այն լինի, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել, մոսկովյան ԶՄԼ-ն փողի դիմաց ուրախությամբ պետք է հավաքի հավաստող մեկնաբանություններ»,- գրել է նա։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |