Հակառակորդը կրկին հարձակվել է «Անվախ» դիրքի ուղղությամբ ու հետ շպրտվել. ՀՀ-ն կորուստներ չունի![]() 21 հուլիսի 2020 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Հուլիսի լույս 16-ի գիշերն Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները մոտ 100 հոգով դիվերսիոն հարձակումն էին իրականացրել՝ սահմանապահ«Անվախ»դիրքը գրավելու նպատակով։ Այն գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել էին հակառակորդի դիվերսիոն փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չէր ունեցել ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |