Հուլիսի 22-ի գիշերը սահմանին հարաբերական հանգիստ է եղել![]() 22 հուլիսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին լույս 22-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 20 կրակոց: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ջիլի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է 1 անգամ, Այգեպարի՝ 2, Չափնիի 1, Պարույր Սևակի, Երասխի, Զանգակատան՝ 3 անգամ ընդհանուր: ՊՆ խոսնակը հայտնել է նաև, որ հուլիսի 21-ի երեկոյան «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո լրահետախուզում* է կատարվում։ *Ստեղծված իրադրության մասին առկա կարևոր, բայց հակասական տվյալների ստուգում, ինչպես նաև հակառակորդի տեղադրության, գործողությունների և մտադրությունների մասին առավել լրիվ և հավաստի տվյալների ձեռքբերումը։ Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ։ Ըստ հայկական կողմի՝ ծուղակում մնացած ադրբեջանցի զինծառայողներ կան։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |