Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև![]() 22 հուլիսի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայերը Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեմ, որի ընթացքում ընդհարվել են տեղի ադրբեջանցիների հետ, կան վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում դեպքի մանրամասները ներկայացրել է «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանը։ Նա նշել է, որ ադրբեջանցիները հարվածել են հայ աղջիկներին ու նրանց մեքենաներին։ Բախումներից հետո ադրբեջանցիները տարածքը լքել են։ Հուլիսի 17-ին ադրբեջանցի ցուցարարները Լոնդոնում հարձակվել էին հայերի վրա, ցույցը ծեծկռտուքի էր վերածվել։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |