€750 մլրդ ԵՄ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար![]() 22 հուլիսի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ծրագրով նախատեսվում է €750 մլրդ ($859 մլրդ) դրամաշնորհ և վարկեր տրամադրել ԵՄ 27 անդամ երկրի տնտեսությանն ու քաղաքացիներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար, փոխանցում է BBC-ն։ Սա ԵՄ պատմության ընթացքում վարկային ամենամեծ փաթեթն է, որի շուրջ Եվրամիության երկրների ղեկավարները վերջնական համաձայնության են եկել բանակցությունների չորրորդ օրը միայն: ԵՄ-ից տրվող օգնության չվերադարձվող մասը կազմելու է €390 մլրդ ($451 մլրդ). առաջին հերթին այն տրամադրվելու է կորոնավիրուսից ամենից շատ տուժած Իսպանիայի ու Իտալիային։ Մնացած €360 մլրդ-ը կուղղվի ԵՄ երկրներին ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրմանը։ Համաձանեցված տնտեսական փաթեթը դեռ պետք է ԵՄ ներսում տեխնիկական խորհրդատվության փուլ անցնի, ապա հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։ Եվրամիության անդամ երկրներից կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ Իսպանիայում է՝ 266,000-ից ավելի հաստատված դեպքով։ Իտալիան երկրորդն է 244,000-ից ավելի հաստատված վարակակրով։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |