«Տոկիո 2020»-ի կազմկոմիտե․ Չենք բացառում, որ Օլիմպիական խաղերն անցնեն առանց հանդիսականի![]() 22 հուլիսի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Տոկիո 2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին չի բացառել, որ կազմակերպիչները կարող են քննարկել խաղերն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը, եթե դա լինի միակ հնարավորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Օլիմպիական խաղերը տեղափոխվել էին 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Ընդ որում, «Տոկիո 2020» անվանումը կպահպանվի նաև 2021-ին։ «Այս պահին մենք չենք դիտարկում խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու տարբերակը։ Սակայն անհրաժեշտ կլինի վերանայել որոշումը, եթե դա մնա միակ հնարավոր տարբերակը»,-հայտարարել է Մորին՝ հավելելով նաև, որ նման դեպքում հնարավոր է «խաղերի չեղարկումը»: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նախատեսել է, որ խաղերը կկազմակերպվեն անվտանգ միջավայրի, Տոկիոյի բնակիչների համար ծախսերը նվազեցնելու, անվտանգ ֆորմատով անցկացնելու սկզբուքններով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |