Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում․ Հաստատված դեպքերի թիվը հասել է 187-ի

Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում․ Հաստատված դեպքերի թիվը հասել է 187-ի

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից, 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը, փաստացի բուժվում է 43 հոգի։

Արցախում ընդհանուր առմամբ մեկուսացված է 76 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել, իրականացվել է 4216 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---