Երեւանում տեղի է ունեցել «Ցեղասպանությունն առանց մեկնաբանությունների» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ցեղասպանությունն առանց մեկնաբանությունների» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի համար հիմք են ծառայել արխիվային փաստաթղթերը, զեկույցները եւ գերմանացի դիվանագետների եւ սպաների նամակները, որոնք ծառայում էին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության տարիներին, որ հրապարակել էր գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստը իր գրքում: Երկու մասից կազմված փաստագրական ֆիլմը նկարահանել է «KGS» ստուդիան: Երկու տարի տեւած նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայի եւ Թուրքիայի տարածքում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---