The Jerusalem Post. Թուրքիան այլեւս չի կարող միջնորդ լինել խաղաղ բանակցություններում 2 փետրվարի 2009 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կորցրեց ազնիվ միջնորդի վստահությունը խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է բարձրաստիճան իսրայելցի պատգամավորը: «Քանի դեռ նա երկրի վարչապետն է, Թուրքիայի համար տեղ չկա խաղաղ բանակցություններում եւ բանավեճերում: Նա այլեւս հուսալի դիվանագիտական գործընկեր չէ»,-ասել է դիվանագետը, գրում է The Jerusalem Post թերթը: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան առանցքային դեր է կատարում Իսրայելի եւ Սիրիայի ու պաղեստինցիների միջեւ միջնորդական ջանքերում: «Թուրքական ալիքների կորուստը լուրջ հարված էր այդ բանակցություններին: Միակը, որ այժմ կարող է միջնորդի դեր կատարել ԱՄՆ նախագահի նոր վարչակազմն է կամ տեսականորեն, ԵՄ-ն»,-ընդգծել է Իսրայելի ԱԳՆ-ն: Թուրքիայի վարչապետը լքեց Դավոսը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճից հետո, երբ բանավեճ վարողը The Washington Post թերթի մեկնաբան Դեւիդ Իգնատիուսը, խոսք չտվեց նրան Պերեսին պատասխանելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |