Կոնգրեսը կողմ է քվեարկել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման վերականգնմանը![]() 24 հուլիսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է քվեարկել Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը վերականգնելու մասին բանաձևին: Նախատեսվում է Արցախում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը շարունակելու համար հատկացնել $1,400,000։ Բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Այն հեղինակել էր հայկական ծագմամբ կոնգրեսական Ջեկի Սփիերը։ Օրինագիծը պետք է ուղարկվի Սենատի քվեարկությունը։ 2020-ի մարտին ԱՄՆ-ն դադարեցրել է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Որոշումը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ։ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում «Հալո Թրաստ» կազմակերպությունը: Դրա աշխատանքներին ներգրավված է նաև տեղի բնակչությունը։ Կազմակերպությունն ականազերծման աշխատանքներն իրականացրել է ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ, բարերարներից և դրամահավաքներից կուտակված միջոցներով։ «Հալո Թրաստն» Արցախում ականազերծել է 62,000 ակր տարածք, վնասազերծել՝ 61,000 ական։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |