Սահմանին հարաբերական անդորր է․ Ադրբեջանը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 4 անգամ

Սահմանին հարաբերական անդորր է․ Ադրբեջանը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 4 անգամ

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի լույս 24-ի գիշերը և առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր, հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»,- գրել է նա։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---