ՀՀ-ում Covid-19-ով ևս 451 մարդ է վարակվել. Ակտիվ դեպքերը 10,000-ից քիչ են![]() 24 հուլիսի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 451-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 5 դեպք է գրանցվել. 4 մարդ մահացել են կորոնավիրուսից, մեկը ևս վարակված է եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Վերջին անգամ 10,000-ից պակաս ակտիվ քեյս եղել է հունիսի 14-ին: Ընդհանուր առմամբ, 153,814 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |