ՌԴ-ում ազգամիջյան խաղաղության հարցով Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին![]() 24 հուլիսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։ ՌԴ ԱԳՆ-ից փոխանցում են, որ Լավրովը հանդիպել է «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովին և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանին։ Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Հանդիպմանը նաև կարևորվել է հայ և ադրբեջանական համայնքների կառուցողական ներդրումների անհրաժեշտությունը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում: Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Սահմանային բախումներին զուգահեռ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոսկվայում հատկապես սրվել են տեղի հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերը ծեծկռտուքի էին վերածվել ադրբեջանական սադրանքներից հետո։ Մոսկվայի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում արգելվել էր հայկական մրգերի վաճառքը։ Հուլիսի 23-ի գիշերը ադրբեջանցիները Մոսկվայում խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենայի վրա, ոտքերով հարվածել, ծեծել վարորդին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |