Եվս 19 վարակված՝ Վրաստանում․ Ներգնա չվերթերը կվերսկսեն

Եվս 19 վարակված՝ Վրաստանում․  Ներգնա չվերթերը կվերսկսեն

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հուլիսի 24-ի դրությամբ ավելացել է 19-ով՝ հասնելով 1104-ի։

Երկրում մահվան ընդհանուր 16 դեպք է գրանցվել, առողջացել է 912 հոգի։

4-ամսյա դադարից հետո Վրաստանը հայտարարել է ներքին չվերթերի վերսկսման մասին, փոխանցում է Sputnik Georgia-ն։

Կանոնավոր չվերթեր կիրականացվեն Նատախտարիից, Մեստիայից, Ամբրոլաուրից, ինչպես նաև Թբիլիսիից դեպի Բաթումի։

Հուլիսի 24-ից 31-ը երկրում 6 չվերթ կիրականացվի։ Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ 2020-ը ներգնա տուրիզմի տարի կլինի, իսկ ավիատոմսերը կունենան նույն արժեքը, ինչ 2019-ին։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրների ցանկում է։ Եվրոպական որոշ երկրներ իրենց սահմանները բացել են վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---