ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 187 պացիենտ է ապաքինվել, 7 մահ կա![]() 27 հուլիսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 73 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,390-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հուլիսի 26-ը կիրակի էր, կորոնավիրուսի ախտորոշում իրականացնող որոշ լաբորատորիաներ չեն աշխատել։ Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 711 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 221 է։ Մեկ օրում վիրուսից բուժվել է 187 պացիենտ, ընդհանուր առմամբ` 26, 665, փաստացի բուժվում է 9793 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 157,466 թեստավորում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |