Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա![]() 27 հուլիսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է հաստատվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից: Ապաքինվել է ևս 5 պացիենտ։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Այսպիսով կորոնավիրուսով վարակի դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 215-ի, 153 հոգի արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է արվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 4774 փորձանմուշի հետազոտություն: Համաճարակի բռնկումից ի վեր Արցախում մահվան 1 դեպք է գրանցվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |