Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում![]() 27 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկների ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Haqqin.az-ը։ Զորավարժություններն անցնելու են ըստ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Ռազմական գործակցության մասին համաձայնագրի տարեկան ծրագրի։ Համատեղ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ, կներգրավվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |