ՀՀ դեսպանություն. ՌԴ-ի հետ կանոնավոր ավիափոխադրումը դեռ չի վերսկսել![]() 27 հուլիսի 2020 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր սկսել են առաջարկել օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթերի վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։ Ելնելով նշվածից՝ դեսպանությունը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթերի վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ խնդիրներից խուսափելու նպատակով։ «Կանոնավոր չվերթերի վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթերը։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում»,- ասվում է հայտարարության մեջ։ Արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում պահպանվում է ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև երկրում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց՝ երկիր մուտք գործելու արգելքը։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |