10 օրում «1000 դրամի հիմնադրամին» 313 մլն դրամ է նվիրաբերվել![]() 27 հուլիսի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 27-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին մոտ 55 երկրից նվիրաբերվել է 313,230,250 դրամ։ Տվյալներն ամփոփված են հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ, հայտնում է հիմնադրամը։ 182,153,270 դրամի նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից, 96,190,983-ի՝ ԱՄՆ-ից։ Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել էր ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |