Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների մասնակցած չորրորդ ադրբեջանցին է ձերբակալվել

Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների մասնակցած չորրորդ ադրբեջանցին է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Կուզմինսկի դատարանը որոշել է ձերբակալել սրճարաններից մեկում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքին մասնակցած չորրորդ ադրբեջանցուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Զանգվածային ծեծկռտուքի մասնակիցները մեղադրվում են խուլիգանության մեջ։ Հուլիսի 25-ին նրանցից 3-ը ձերբակալվել էին։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ ՌԴ-ում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ն կոչ էին արել չտրվել սադրանքներին և զերծ մնալ ազգամիջյան հակասություններից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---