Մոսկվայում հերթական անգամ կատարվել է հայի սպանություն

PanARMENIAN.Net - Մոսկվայի արեւելյան թաղամասերից մեկի սրճարանում սպանվել է մի հայ, որը սրճարանի վարչության ղեկավարն էր, եւ վիրավորվել է մատուցողը, այսօր հաղորդել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը: Սպանությունը կատարվել է Սրեդնայայա Պեռվոմասյկայա (Իզմայլովո) փողոցում գտնվող սրճարանում: Հանցագործության վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ երկու անհայտ մարդիկ վեճի ժամանակ դանակով խոցող հարվածներ են հասցրել 50-ամյա հայի կրծքին եւ որովայնին, ինչպես նաեւ սրճարանի 20-ամյա մատուցողին: 50-ամյա հայ քաղաքացին մահացել է հիվանդանոցի ճանապարհին` շտապօգնության մեքենայում, մատուցողը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---