ԱՀԿ ներկայացուցիչ․ Սահմանների բացումն անխուսափելի է![]() 28 հուլիսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի խոսքով՝ սահմանների բացումն անխուսափելի է, և շուտով այն տեղի կունենա։ Նա կոչ է արել երկրներին, որտեղ պահպանվում են կորոնավիրուսի օջախներ, լոկալ կարանտինային միջոցներ ձեռնարկել։ BBC-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ որոշ երկրների տնտեսություններն արդեն անհնար է պահել փակ սահմաններով, դրանց անհրաժեշտ է վերադառնալ աշխատանքի։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 16,482,592 դեպք, դրանից մահվան՝ 654,103, առողջացման՝ 9,575,120 դեպք։ ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ ի տարբերություն կորոնավիրուսի՝ նախկին վարակիչ վիրուսները չեն հանգեցրել համաշխարհային տնտեսության կանգի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |