Վիետնամի Դանանգում Covid-19-ի նոր տեսակ կա․ Ավիաչվերթերը դադարեցված են![]() 28 հուլիսի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Վիետնամի Դանանգ քաղաքում կորոնավիրուսային տեսակի նոր` ավելի վարակիչ վիրուս է հայտնաբերվել, տրանսպորտի նախարարությունը հայտարարել է դեպի այդ քաղաք ավիաչվերթերի դադարեցման մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։ Նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 28-ից 15 օրով կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը դեպի Դանանգ։ Նույն օրվանից դադարեցվելու է նաև ավտոբուսների և երկաթուղայինների երթևեկը։ Վիետնամի իշխանությունները կորոնավիրուսի այլ տեսակի վարակի մասին հայտնել են հուլիսի 27-ին։ Համաճարակը ֆիքսվել է զբոսաշրջային խոշոր Դանանգ քաղաքում։ Նոր վիրուսի պատճառով որոշվել է էվակուացնել զբոսաշրջիկներին, ընդհանուր առմամբ, մոտ 80,000 մարդու։ Գարնանից Վիետնամը փակ է օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այնտեղ այս պահին միայն տեղացիներ են՝ ներգնա զբոսաշրջիկներ։ Հուլիսի 28-ի դրության աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 16.4 մլն մարդու մոտ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |