Դենիս Փափազյան. «Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ «թուրքերից ներողություն խնդրելու» քարոզարշավի հետ

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը հայտարարել է, որ չի հանդիսանում «թուրք ժողովրդից ներողություն խնդրելու» քարոզարշավի նախաձեռնողը կամ մասնակիցը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ինքը` Դենիս Փափազյանը, որոշ ժամանակ առաջ նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ժամանակին շատ ազգերի ներկայացուցիչներ տուժեցին օսմանական իշխանությունների գործողությունների պատճառով: «Ես նաեւ ցավում եմ, եթե իմ կողմից կամ իմ անունից արված հայտարարությունները վիրավորել են թուրքերից որեւէ մեկին, ինչի մասին էլ ես հայտարարել եմ: Միայն այդքանը»,- ասել է Փափազյանը` ավելացնելով, որ նա ինքն իրեն խոստացել է աշխատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:



«Ես չեմ կարող ներողություն խնդրել մի բանի համար, որը չեմ արել, եւ գտնում եմ, որ Արմեն Գակավյանի սկսած քարոզարշավը նպատակային չէ եւ սխալական է»,- հայտնել է ամերիկացի գիտնականը: Փափազյանի խոսքով, նա այդ քարոզարշավի նախաձեռնողը չէ: «Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ այդ նախաձեռնության հետ եւ ուզում եմ որքան հնարավոր է հեռու մնալ դրանից»,- ընդգծել է Փափազյանը` ավելացնելով, որ մերժել է այդ քարոզարշավին միանակու առաջարկին: Ամերիկացի գիտնականը նաեւ նշել է, որ ինքը կարող է խոսել միայն իր անունից եւ չի ցանկանում որեւէ քարոզարշավի մասնակից լինել, որը սկսել են այնպիսի մարդիկ, որոնք փորձում են խոսել ողջ հայ ժողովրդի անունից: «Ոչ ոք իրավունք չունի խոսելու բոլոր հայերի անունից»,- ամփոփել է Դենիս Փափազյանը:



Նախօրեին թուրքական Radikal թերթը հաղորդեց, որ Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գակավյանը հանդես է եկել թուրք ժողովրդից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ, որին իբր աջակցել է ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---