Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում է![]() 28 հուլիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները հուլիսի 27-ից սկսել են կորոնավիրուսի դեմ համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումների վերջին փուլը։ Այս մասին հայտնում է CNBC․com-ը։ Հետազոտություններին մասնակցելու է 18-ից 85 տարեկան 30,000 մարդ աշխարհի 120 կետում։ Հաջողության դեպքում նորմատիվ ուսումնասիրությունները կավարտվեն արդեն հոկտեմբերին։ Նախատեսվում է 100 մլն դեղաչափ մատակարարել 2020-ի վերջին և 1․3 մլրդ՝ 2021-ի վերջին։ Փորձարկումների 3-րդ փուլ է մտել նաև Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը։ Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 16,482,592 դեպք, դրանից մահվան՝ 654,103, առողջացման՝ 9,575,120 դեպք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |