Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, որոնք կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ Covid-19-ն ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ իրականացվել է 4991 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---