Սբ Սոֆիայի արտեֆակտները կցուցադրվեն առանձին թանգարանում29 հուլիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Սոֆիայի բոլոր արտեֆակտները կցուցադրվեն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում գտնվող հողային ռեգիստրի և կադաստրի տարածաշրջանային տնօրինությանը պատկանող պատմական շենքում, որը պետք է վերածվի թանգարանի, հայտնում է Hurriyet-ը: Ներկայումս շենքն ամբողջովին տարհանվում է, իսկ Սբ Սոֆիայի արտեֆակտների վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ստամբուլի մշակույթի և զբոսաշրջության ղեկավար Կոսկուն Յըլմազը հայտնել է, որ թանգարան դառնալու համար նախատեսված այդ շենքը պատմական նշանակություն ունի։ «Թուրքական և իսլամական մշակույթի հայտնի թանգարանը գտնվում է շենքի հարևանությամբ»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսրության օրոք։ Այստեղ են թագադրվել բյուզանդական կայսրերը։ 1000 տարուց ավելի տաճարը եղել է քրիստոնեական ամենամեծ եկեղեցին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |