ԱՀԿ․ Աշխարհում Covid-19-ի միայն մեկ ալիք կլինի29 հուլիսի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի միայն մեկ ալիք կլինի, ինչին հատուկ է ինչպես տարածման տեմպի արագացումը, այնպես էլ դանդաղումը։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։ Նա ասել է, որ պետք չէ ակնկալել, թե հյուսիսային կիսագնդում ամռանը վիրուսը կդադարի տարածվել, քանի որ Covid-19-ը նման չէ գրիպին և սեզոնային տարածման միտում չունի։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |