Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով29 հուլիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից, հայտնում է Reuters-ը: Ի տարբերություն Moderna-ի՝ Pfizer-BioNTech-ն ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել է 2 դեղաչափը վաճառել $39-ով։ Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Moderna-ի պատվաստանյութի գինը վերջնական չէ։ Ընկերությունից հայտնել են, որ բանակցություններն ընթանում են, մանրամասները կոնֆիդենցիալ են։ Եվ Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերը փորձարկումների 3-րդ՝ վերջնական փուլում են: AstraZeneca Plc ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1,2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |