Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ մեկական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքի անդամների մոտ:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5201 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---