Երևանը կարգելի թուրք ռազմական տեսուչներին գալ Հայաստան29 հուլիսի 2020 - 21:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին) պայմանագրի անդամ երկրների, տեղեկացնելով, որ Երևանը կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ Նախկինում հայ ու թուրք տեսուչներն այցեր էին կատարում 2 երկրի տարածքում, նաև զորամասեր այցելելով։ Այցերը տեղի էին ունենում ԵՍԶՈՒ պայմանագրի կատարմանը հետևելու միջազգային գործընթացի շրջանակում։Թուրք տեսուչները ՀՀ էին այցելել, մասնավորապես, 2015-ի հոկտեմբերի 11-14-ը, հայ տեսուչները Թուրքիայում էին 2018-ի սեպտեմբերի 17-ից 22-ը։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներն ու Ադրբեջանին սատարող գործողությունները։ Դրանց, դրսևորում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը, հայտնում է ԱԳՆ-ն։ Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է ՀՀ անվտանգային շահերից և մտահոգություններից: «ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից․․․ բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին», - նշվում է հաղորդագրությունում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |