Ռիչարդ Գիրագոսյան. ԱՄՆ հրեական լոբբին, ամենայն հավականությամբ, կդադարի օգնել Թուրքիային 3 փետրվարի 2009 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հրեական լոբբին, ամենայն հավականությամբ, կդադարի օգնել Թուրքիային: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ACNIS) նոր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը կարող է Հայաստանի օգտին գործել: «ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մինչեւ ապրիլը դեռ երկու ամիս ունի, որպեսզի վարչակազմը կարողանա իր կարծիքը ձեւավորել հայկական հարցի վերաբերյալ: Բացի այդ, ԱՄՆ հզոր հրեական լոբբին, հավանաբար, կդադարի օգնել Թուրքիային, ինչը դրականապես կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա»,- ասաց նա: Ռիչարդ Գիրագոսյանը նաեւ նկատեց, որ դրա համար կարող է պատճառ հանդիսանալ այն, որ Թուրքիան շատ ակտիվ կերպով ներգրավվել է արաբա-իսրայելական հարաբերությունների մեջ եւ հանդես եկել Իսրայելի դեմ: Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտնեց, որ իր արարքը բխեց այն բանից, որ Իսրայելի նախագահին ելույթի համար հատկացրեցին 25 րոպե, մինչդեռ իրեն` ընդամենը 10-15 րոպե: Ավելի վաղ Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |