Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 17 միլիոնը30 հուլիսի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր աշխարհում ավելի քան 17,02 մլն մարդ է վարակվել, որից 667,000-ը մահացել է։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ավելի քան 4,42 մլն վարակակիր է գրանցվել: Դրան հաջորդում է Բրազիլիան 2,55 մլն վարակակրով։ Երրորդը Հնդկաստանն է 1,53 մլն հիվանդով, գրում է ՌԲԿ-ն։ Ռուսաստանը վարակակիրների թվով 4-րդ հորիզոնականում է՝ 827,000 վարակված։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը 5-րդն է, որտեղ հիվանդության 471,000 դեպք է գրանցվել։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 150,000-ը։ Դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում բացարձակ թվերով, իսկ երկրորդը Բրազիլիան է, որտեղ վարակից 90,000 մարդ է մահացել։ Սակայն, եթե դիտարկել մահացածների քանակը երկրի բնակչության համեմատ, ապա Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Շվեդիայում այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |