ՊՆ․ Կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 զորակոչիկի մոտ30 հուլիսի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա տեղեկացրեց, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Իսկ 13 զորակոչիկ արդեն բուժվել է։ Զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնում հուլիս-օգոստոս ամիսներին։ Նրանք թեստավորվում են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։ Ախտորոշումը կատարվում է իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով։ Պաշտպանության նախարարությանը թեստերը նվիրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Արյան անալիզի միջոցով, կախված հակամարմինների տեսակից, հնարավոր է լինում պարզել՝ մարդը կորոնավիրուսի ակտիվ, թե նախկին վարակակիր է։ Զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են նաև ՊՇՌ թեստերով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |