Միջազգային միջնորդները խոստովանում են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը 4 փետրվարի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ անփոփոխ է մնացել` առանց Արցախի մասնակցության որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նրա, դա խոստովանում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից սկսած մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակում ու իրագործում: Ինչ վերաբերում է ներկայացուցչության մակարդակին, ապա այն պետք է համապատասխանի բանակցային գործընթացի մյուս կողմերի ներկայացվածության մակարդակին, առաջին հերթին Ադրբեջանի: Եթե բանակցությունները գնում են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա ԼՂՀ-ն պետք է ներկայացնի երկրի նախագահը, եթե արտգործնախարարների մակարդակով` մեր հանրապետության արտգործնախարարը»,-ընդգծել է Սահակյանը: Նա նաեւ նշել է, որ ԼՂՀ-ի համար չի կարող վերադարձ լինել դեպի անցյալ, «Արցախը երբեք եւ ոչ մի պայմանով Ադրբեջանի մասը չի լինի: Չի կարող կասկածի տակ առնվել նաեւ ԼՂՀ անվտանգության ապահովումը բոլոր առումներով: Ինչ վերաբերում է առանձին հարցերի, ապա մենք պատրաստ ենք քննարկել դրանք Ադրբեջանի հետ»,-ասել է ԼՂՀ նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |