Տոնոյանը՝ Ալիևին․ Ե՞րբ է այդ «ուշը»31 հուլիսի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ուշադրությամբ լսում է, թե ինչի մասին է խոսում Ադրբեջանի գերագույն հրամանատարն ու ռազմական ղեկավարությունը, սակայն այդ երկրի ղեկավարի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ, ինչպես նաև այն, թե երբ է այդ ուշը, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ ՊՆ ղեկավարը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հայտարարություններին, թե իրենք նախագահի հրամանին են սպասում, ասել է՝ այնպես չէ, որ Հայաստանը հրամանի չի սպասում։ Տոնոյանը հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր և ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ։ Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին, դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Նա ու Հարությունյանն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, անդրադարձել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, մարտահավերներին և համակարգային անելիքներին։
Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմաին՝ Տավուշի հատվածում մարտեր են եղել։ Հակառակորդի նախահարձակ գործողությունները հետ են մղվել։ Տոնոյանը նաև հիշատակել է հուլիսյան մարտերն ու նշել, որ չնայած հակառակորդը գերժամանակակից միջոցներ է կիրառել, սակայն հաջողության չի հասել՝ կրելով բազմաթիվ կորուստներ։ Հուլիյան սահմանային բախումներից հետո հայկական կողմը 5 զոհ ունի, ադրբեջանականը՝ 12։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |