Ըստ Մոսկվայի՝ ռուսական պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ![]() 1 օգոստոսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցումէ ՌԲԿ-ն։ «Մենք կկիսվենք բոլոր տվյալներով։ Փորձարկման առաջին և երկրորդ փուլերը ցուց են տվել, որ օգտագործողների մոտ 21 օր անց իմունիտետ է ձևավորվել։ Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է եղել»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ռուսական պատվաստանյութի մասին բոլոր տվյալները կհրապարակվեն օգոստոսին։ Դրանով արդեն հետաքրքրված է 20 պետություն, 5-ը նախատեսում են մասնակցել պատվաստանյութի արտադրությանը։ Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 838,000-ից ավելի մարդու մոտ, մահացել է 13,900-ից ավելի հիվանդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |