Թուրքիան պատերազմ է սկսել վեբ-կայքերի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հեռահաղորդակցային տնօրինությունը պատերազմ է սկսել կիբերհանցավորության դեմ եւ անցյալ տարվանից ի վեր արգելափակել է երկրի 1 591 վեբ-կայքեր, որոնցից 539 նյութեր են պարունակել անչափահասների սեքսուալ շահագործման մասին: Մյուս կայքերը արգելափակվել են, քանի որ նրանք ներառում են նյութեր, որոնք խրախուսում են պոռնիկությունը, թմրամոլությունը, ինքնասպանությունը, արգելված ազարտային խաղերը: Միայն ժամանակակից Թուրքիայի հիմնադրի հիշատակը վիրավորելու համար 52 կայք է փակվել:



Ինտերնետ-տեխնոլոգիաների նախագահ Մուսթաֆա Ակգյուլի խոսքերով, վեբ-կայքերի արգելափակումը Թուրքիայի պայքարն է ինտերնետի դեմ: «Վեբ-կայքերի արգելափակումը տպավորություն է ստեղծում, որ Թուրքիան լիովին չի գիտակցում ինտերնետի դերը: Արգելափակելով կայքերը` Թուրքիան գիտակցաբար թե ոչ, վնասում է ինքն իրեն»,-հայտարարել է Մուսթաֆա Ակգյուլը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---