ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Թուրքիան Հրվ. Կովկասի հանդեպ նկրտումներ ունի![]() 1 օգոստոսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել է «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հայտարարել է Վիեննայում խորհրդի նիստում ունեցած ելույթում, որ Թուրքիայի հայտարարութունները, բացի լարվածությունը խրախուսելուց, վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Դեսպանն ասել է, որ ՀՀ և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։ Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։ Նա նշել է, որ չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր, որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։ Պապիկյանը նշել է նաև, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, մշտապես ապակառուցողական դեր է ունեցել ԼՂ հարցում։ Նա հավելել է, որ դա վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։ Ադրբեջանում անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկրի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Զորավարշություններին մասնակցում է մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանի և ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև մինչև 30 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու սարք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |