Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգման պատասխանատուն Բաքուն է 4 փետրվարի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մեր ժողովրդի մոտ մշակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանության համազգային դիրքորոշում: Եվ այստեղ տարաձայնություններ լինել չեն կարող: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մենք երախտապարտ ենք Հայաստանին` ԼՂՀ շահերը բանակցություններում ներկայացնելու եւ պաշտպանելու համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առանց ԼՂՀ անմիջական մասնակցության ղարաբաղյան հակամարտությունը անհնար է կարգավորել: Հիմնականում հենց բանակցությունների ոչ լիարժեք ձեւաչափի պատճառով է, որ ձգձգվում է ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությունը: Սակայն դա պաշտոնական Բաքվի մեղքն է, որի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մեր երկիրը, հակամարտության կողմ լինելով Ադրբեջանի հետ մեկտեղ, չի մասնակցում նրա կարգավորման շուրջ բանակցություններին»,-ասել է Բակո Սահակյանը: Միեւնույն ժամանակ ԼՂՀ նախագահը նշել է, որ Արցախը բոլոր պայմաններն ունի կայուն զարգացման համար: «Դա եւ բնական պաշարներն են, եւ ամենակարեւորը, մարդկային կապիտալը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր անկախ պետականությունը, զարգացնել տնտեսությունը, կառուցել ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն, անընդմեջ բարձրացնելով մեր քաղաքացիների բարեկեցությունը: Համոզված եմ, մեր ժողովուրդն ու նրա պետականությունը խոստումնալից ապագա ունեն»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |