«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. Հնարավորություն` բացահայտելու ՀՀ-ն 1 օգոստոսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով: Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500-ից: Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները: Անկանխիկ գործարքներ կատարած Բանկի հաճախորդներից Random.org հավելվածի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն. • 20 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված 3-օրյա հանգիստ Հայաստանի լավագույն 20 հյուրանոցում • 250 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված «Ամերիա ճամփորդության» արշավի տոմս: «Ամերիա ճամփորդություն» վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ: «Ամերիա ճամփորդության» վիճակահանության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |