ԱՄՆ-ն, Բրիտանիան, ԵՄ-ն ու Ճապոնիան «հերթ են կանգնել» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար 3 օգոստոսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունն ու Ճապոնիան 1․3 մլրդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են պատվիրել, չնայած դրա գործող բանաձևը դեռ չի ստեղծվել։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ Airfinity ընկերության հետազոտություններին հղումով։ ԱՄՆ-ն և Բրիտանիան պայմանավորվել են Sanofi և GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, Ճապոնիան էլ համաձայնագիր է կնքել Pfizer-ի հետ։ Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ երկրները նույնպես «ագրեսիվ» են տրամադրված այդ հարցում՝ նպատակ ունենալով առաջինների թվում գնել պատվաստանյութի անհրաժեշտ դեղաչափը։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ դեղաչափը չի բավարարի 7․8 մլրդ մարդու համար, իսկ մյուս, ոչ այնքան հարուստ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»։ Արագ գլոբալ իմունիզացիային խոչընդոտում է նաև այն, որ իմունիտետի առաջացման համար կպահաջվի ոչ թե մեկ, այլ 2 չափաբաժին պատվաստանյութ։ Աշխարհը մեկ անգամ արդեն հայտնվել է նման իրավիճակում 2009-ին, երբ խոզագրիպի պանդեմիայի ժամանակ հարուստ երկրները մենաշնորհ ստացան պատվաստանյութի գնման հարցում։ Հուլիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ պարծեցել էր, որ ԱՄՆ-ն գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհարհային պաշարի 90 տոկոսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |