Խաչատուրյան ավագ քույրերի գործը երդվյալ ատենակալների դատարանը կքննի 3 օգոստոսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու ավագ քույրերի գործը Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Նրանց ընտրությունը կսկսվի օգոստոսի 31-ին, գրում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվայի քաղաքային դատարանը Խաչատուրյան երկու ավագ քրոջ քրգործով մինչդատական նախապատրաստման ընթացքում երկարացրել է նրանց խափանման միջոցն ու լրացուցիչ արգելել մասնակցությունը զանգվածային միջոցառումներին։ Այդ մասին տեղեկացրել է աղջիկների փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը։ «Որոշակի գործողությունների արգելքի տեսքով աղջիկների խափանման միջոցը երկարացվել է։ Դատարանը լրացուցիչ արգելել է նրանց միջոցառումների մասնակցել»,- ասել է նա։ Խաչատուրյանների փաստաբանները դեմ են եղել դատախազության այդ միջնորդությանը և խնդրել փոխել աղջիկների խափանման միջոցը՝ փոխարինելով այն քաղաքից չհեռանալու ստորագրությամբ և պատշաճ վարքագծի պահպանմամբ։ Աղջիկներին նաև արգելված է օգտվել համացնացից, շփվել միմյանց, դատավարության մասնակիցների և ԶԼՄ-ների հետ։ Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է Խաչատուրյան քույրերի գործը դատախազություն վերադարձնել։ Դատարանը նաև հրաժարվել է գործը փոխանցել Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան, որտեղ քննվելու է կրտսեր քրոջ գործը։ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկ ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |