ՇՄ նոր նախարար․ Կադրային ջարդ չի լինի, որոշ փոփոխություններ կարվեն 3 օգոստոսի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունում նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանի գալով կադրային ջարդ չի լինի, սակայն փոփոխություններ կարվեն. այս մասին ինքը՝ Պետրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են նախարարության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, որն իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Չկա որևէ կարծրատիպային մոտեցում», - գրել է նախարարը։ Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում բավականին շատ անելիք կա։ Պետրոսյանը 2018-ի հեղափոխությունից հետո ստանձնել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նա փոխարինել է Էրիկ Գրիգորյանին, ով հրաժարական էր տվել 2020-ի մայիսի 5-ին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |