Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում․ 7 պացիենտ ծանր վիճակում է

Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում․ 7 պացիենտ ծանր վիճակում է

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել, վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական՝ Ասկերանից և Նորագյուղից, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Covid-19-ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավորներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:

Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ՝ ևս 7-ի վիճակ ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:

Մինչև օգոստոսի 4-ը վիրուսն ախտորոշվել է 247 մարդու մոտ, նրանցից 181-ը բուժվել է: Փաստացի բուժվում է 65 հոգի, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Արցախում թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել: Մինչ օգոստոսի 4-ի իրականացվել է 6,234 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---