ՄԻՊ․ Դիմորդներն ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն չունեին 4 օգոստոսի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը, ուսումնասիրելով 2020-2021 ուստարվա դիմորդների բողոքները և օրենսդրությունը, եկել է եզրահանգման, որ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն։ Ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել է իրազեկում, սակայն ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար մատչելի տարբերակով։ «Իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր ժամանակացույց՝ ապահովելով հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Պետք է հատուկ ուշադրություն դարձվեր գյուղերում բնակվող դիմորդների, հաշմանդամություն ունեցողների իրազեկվածության ապահովմանը։ Աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ ԱԴ հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար կար ողջամիտ կանխատեսելիություն»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել, ՄԻՊ-ին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել: Հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների: Ըստ ՄԻՊ հայտարարության՝ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր հաշվի առնել, որ ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքով ու այն էլ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Հաշվի չի առնվել ԱԴ սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների ընդունելության հարցը: Ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով»,- ասվում է ՄԻՊ իրավական դիրքորոշման մեջ։ Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։ Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դիմորդները միայն մեկ քննություն են հանձնել բուհ ընդունվելու համար։Դիմորդներից շատերը բարձ միավորներ են հավաքել, սակայն բուհ չեն ընդունվել, քանի որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ: Դիմորդները և նրանց ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՄՍՆ և ԱԺ մոտ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |