Կորոնավիրուսային դարձրած Դիլիջանի ԲԿ-ն վերադառնում է նախկին ռեժիմին![]() 4 օգոստոսի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այդ մասին ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 մարդ: «Դիլիջան ԲԿ-ի Covid-19 բաժանմունքն օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտների»,- ասվում է գրառման մեջ: «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն: ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված բազմաթիվ բուժհաստատություններ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, վերապրոֆիլավորվել էին վարակի դեմ պայքարելու համար։ Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,298-ի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |